Առեղծվածային «Բերմունդյան եռանկյունին» կամ «Դժողքի օղակը»



Բերմուդյան եռանկյունի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները (Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է։

Կղզեխումբը հայտնի է մի քանի անուններով՝ «Բերմունդյան եռանկյունի»,«Դժողքի օղակ»,«Վհուկների ծով»,«Կորած նավեր ծովախորշ» և այլ, ավելիք քիչ հայտնի անվանումներ։ Այս տեղանքը մարդկանց ուշադրությունը գրավել է դեռ վաղուց, ցավոք սրտի այն իր դրական կողմերով չի,որ գրավել է մարդկանց ուշադրությունը։ Տարածքի անուններից էլ արդեն պարզ է դառնում,որ այն հարմար չէ ճանապարհորդելու համար։ Դեռ վաղ ժամանակներից Բերմունդյան եռանկյունի կոչվող տարածքում անհետ կորել են բազմաթիվ նավեր,ինքնաթիռներ և այլ փոխադրամիջոցներ որոնք մտել են այդտեղ,սակայն զարմանալին ոչ այնքան այն է,որ դրանք կարում են, ինչքան այն, որ նավերն ու ինքնաթիռները որևէ աղետային ազդանշան երբեք չեն տալիս տարածքից։ Բերմունդյան եռանկյունին,որպես առեղծված քննարկվում է դեռ Քրիստափոր Կոլոմբոսի ժամանակներից,հեռավոր՝ 1492 թվականից, երբ Կոլոմբոսը առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Մի զարմանալի փաստ ևս՝ տարածքն ուսումնասիրելիս գիտնականները լքված նավերի մեջ հայտնաբերել են կենդանի մնացած  շուն,կատու և նույնիսկ սոխակ,բայց ոչ մի մարդ  կամ մարդկային դիակ։


Այս տեղանքը մարդկանց ուշադրությունը գրավել է դեռ վաղուց, ցավոք սրտի այն իր դրական կողմերով չի,որ գրավել է մարդկանց ուշադրությունը։ Տարածքի անուններից էլ արդեն պարզ է դառնում,որ այն հարմար չէ ճանապարհորդելու համար։ Դեռ վաղ ժամանակներից Բերմունդյան եռանկյունի կոչվող տարածքում անհետ կորել են բազմաթիվ նավեր,ինքնաթիռներ և այլ փոխադրամիջոցներ որոնք մտել են այդտեղ,սակայն զարմանալին ոչ այնքան այն է,որ դրանք կարում են, ինչքան այն, որ նավերն ու ինքնաթիռները որևէ աղետային ազդանշան երբեք չեն տալիս տարածքից։ Բերմունդյան եռանկյունին,որպես առեղծված քննարկվում է դեռ Քրիստափոր Կոլոմբոսի ժամանակներից,հեռավոր՝ 1492 թվականից, երբ Կոլոմբոսը առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը։ Մի զարմանալի փաստ ևս՝ տարածքն ուսումնասիրելիս գիտնականները լքված նավերի մեջ հայտնաբերել են կենդանի մնացած  շուն,կատու և նույնիսկ սոխակ,բայց ոչ մի մարդ  կամ մարդկային դիակ։


Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի և ինքնաթիռների հանկարծակի անհետացումները։ Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ։ Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են։
Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ, փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում։ Բացի այդ՝ օդին խառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ։ Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության։ Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածր հաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ։ «Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների. ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով, հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է։

Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզոր աղբյուրներ՝ իրենցտիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքով տեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ։ Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին։ Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած՝ իր հետ տանելով նավերը։ Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուս վայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների։ Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնք կարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք։

Առաջարկում եմ դիտել նաև հայկական մի քանի ալիքների տեսանյութեր «Բերմունդյան եռանկյունու» մասին։




Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը Arbanyak.blogspot.am -ին պարտադիր է։